Արդյո՞ք ճիշտ տեղում է կանգնած ՀՀ ԱԱԾ-ն թե՞, այն էլ է վաղուց ներթափանցված. Արշակ Մեսրոպյան
Գլխավոր » Լրահոս » Արդյո՞ք ճիշտ տեղում է կանգնած ՀՀ ԱԱԾ-ն թե՞, այն էլ է վաղուց ներթափանցված. Արշակ Մեսրոպյան

Արդյո՞ք ճիշտ տեղում է կանգնած ՀՀ ԱԱԾ-ն թե՞, այն էլ է վաղուց ներթափանցված. Արշակ Մեսրոպյան

Ըստ երեւույթի Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները եւ առհասարակ վերջին շրջանում դիմադրության շարժման շրջանակներում իշխանությունների կողմից գործած ակնհայտ ապօրինություններն հաշվի առնելով պետք է արձանագրել որ․

Ըստ երեւույթի․ 

• Հայրենիքի նվիրյալ զավակներ ենթարկվում են քաղաքական հետապնդման, տարբեր տեսակի բռնաճնշումների եւ հալածվում

• Պատերազմի բովով անցած ազգային-պետականամետ մտածողության տեր անձնավորություններ ապօրինի կերպով կալանավորվում են իրենց հայանպաստ կեցվածքների եւ դիրքորոշումների պատճառով եւ դառնում քաղբանտարկյալներ

• Ազգային օրակարգ սպասարկող ուժերի նկատմամբ աննախադեպ աստիճանի պետական ճնշումների կիրառում․ առանցքում ՀՅԴ-ն

• Մարդկանց մուտքն արգելվում է հայրենիք եւ ստանում են «persona non grata» կարգավիճակ, ովքեր տասնամյակներով եղել են եւ շարունակում են լինել հայ դատի առաջնագծի՝ անձնվեր գործիչներից։Եւ հակառակ այս բոլորին մենք տեսնում ենք․

• Իշխանական խրտվիլակների բացահայտ եւ հետեւողական ազգակործան եւ պետականաքանդ քաղաքականությունը

• Արցախի Հանրապետությունից հետ են կանչվում հայկական զինված ուժերի վերջին զորամիավորները

• Թուք-ազգայնական «գորշ-գայլեր» կազմակերպության ներկայացուցչի մուտքն արտոնված հայրենիք, ով հասցնում է ծաղրի առարկա դարձնել հայկական պատմամշակութային հուշարձաններ մասնավորաբար՝ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր հանդիսացող՝ ԾիծեռնակաբերդըՀարց․ Ու՞ր է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը Եզրակացություն Այս կառույցը հատկանշական է իր առանձնահատուկ դերակատարությամբ ՀՀ ազգային անվտանգությունն ապահովելու գործում, ներքին եւ արտաքին բոլոր սպառնալիքներից, ունի համապատասխան գերատեսչություններ եւ ստորաբաժանումներ, որոնք ունեն հստակ գործառույթներ զբաղվելու վերոնշյալ խնդիրներով։ Հիմնական գործառույթ է հանդիսանում՝

• բացահայտել եւ կանխել պետականաքանդ եւ դավաճանական գործունեություն,

• Վերահսկել ՀՀ տարածք մուտք գործել փորձողներին (profiling, background checking)

• Եւ առհասարակ աշխատացնել իրենց հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումները ի նպաստ ՀՀ եւ ԱՀ ազգային անվտանգության պահպանման եւ ամրապնդման, այլ ոչ՝ հակառակը։Վերջին շրջանում այս բոլոր դեպքերն ու իրադարձություններն հաշվի առնելով արդեն հարց է առաջանում, արդյո՞ք ճիշտ տեղում է կանգնած ՀՀ ԱԱԾ-ն թե՞, այն էլ է վաղուց ներթափանցված։ 

Արշակ Մեսրոպյան 

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու

yerkir.am

1