Արդարության մարտիկները գետին տապալեցին թուրք դեսպանին. 22 հոկտեմբեր 1975
Գլխավոր » Գաղափարական » Արդարության մարտիկները գետին տապալեցին թուրք դեսպանին. 22 հոկտեմբեր 1975

Արդարության մարտիկները գետին տապալեցին թուրք դեսպանին. 22 հոկտեմբեր 1975

1975 հոկտեմբերի 22 -ին «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» (ՀՑԱՄ) կազմակերպությունը Վիեննայում ահաբեկեց Թուրքիայի դեսպան Դանըշ Թունալիգիլին:

Այսպիսով՝ հայկական ազգային- ազատագրական պայքարը թևակոխեց մի նոր փուլ. աշխարհը տեսավ, որ ցեղասպանության ենթարկված հայը կարող է իր բազկի ուժով հարվածել թշնամուն և պարտադրել արդարության ձայնի ունկնդրումը:

Արդարության մարտիկները թուրք դեսպանի ահաբեկումից հետո իրենց տարածած հայտարարության մեջ նշել են. «Մենք հայ ժողովրդի զավակներն ենք: Գործում ենք հանուն արդարության: Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչների դեմ մեր արարքը աշխարհի բոլոր մեծ ու փոքր պետություններին պիտի հիշեցնի, որ հայոց մոռացված ցեղասպանությունը անպատիժ է մնում: …Մեր արդար դատի հետապնդման միակ միջոցը զինյալ պայքարն է»:

Առաջին գործողությունից 48 ժամ հետո՝ հոկտեմբերի 24-ին, Ֆրանսիայի սրտում՝ Սեն գետի կամուրջը անցնելիս, հայկական արդարությունը պահանջող բազկի կրակահերթի միջոցով գետնին տապալվեցին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրեզը և նրա վարորդ Թալըփ Յեները:

Հոկտեմբերի 22-ի զինյալ գործողության մասին «Ասոյշիեյթդ» պրեսի հաղորդմամբ երեք ահաբեկիչները մտել են Վիեննայի թուրքական դեսպանատուն և հայտնել, որ ցանկանում են տեսնել դեսպանին: Երբ նրանց առաջնորդել են վերջինիս մոտ, նրանք ստուգել են դեսպանի ինքնությունը, ապա հագուստի տակ պահված գնդացիրով նրան սպանելով՝ փախուստ են տվել դեսպանատան առջև սպասող ինքնաշարժով:

1