Արցախյան շարժումը կասկածի տակ դնել, հրաժարվել կամ դադարեցնել ոչ ոք իրավունք չունի, դա  հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն է․ Սերգեյ Շահվերդյան
Գլխավոր » Լրահոս » Արցախյան շարժումը կասկածի տակ դնել, հրաժարվել կամ դադարեցնել ոչ ոք իրավունք չունի, դա  հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն է․ Սերգեյ Շահվերդյան

Արցախյան շարժումը կասկածի տակ դնել, հրաժարվել կամ դադարեցնել ոչ ոք իրավունք չունի, դա  հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն է․ Սերգեյ Շահվերդյան

«Արցախյան շարժումը կասկածի տակ դնել, հրաժարվել կամ դադարեցնել ոչ ոք իրավունք չունի, դա  հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն է, որը միայն Արցախի ժողովրդինը չէ»,- «Aparaj.am»-ի հետ զրույցում նշել է Արցախյան շարժման ակտիվիստ, «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝ արձագանքելով երեկ ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախյան շարժումը փակելու հայտարարությանը։

«Ղարաբաղյան շարժումը սկսվել է 1980-ական թվականներին, այդ շարժման արդյունքում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ որեւէ գաղափարական շարժում չի կարող ընդհատվել, դադարեցվել որեւէ մեկի հրահանգով։

Արցախյան շարժումը դա համազգային, համընդհանուր, Սփյուռքի եւ Հայաստանի հայության շարժումն է եւ այն շարունակվելու  է՝ քանի արթուն է այդ գաղափարը հայ ժողովրդի մեջ։ Այդ շարժման գաղափարախոսության ազդեցության տակ է մեծացել արդեն երկու սերունդ, այդ է վկայում նաեւ մեր տասնյակ հազարավոր նվիրյալների հիշատակը, ովքեր արթուն են պահել այդ գաղափարը եւ նահատկվել այդ սրբագույն նպատակի իրագործման ճանապարհին,  Արցախյան շարժումը դա  գաղափարաբանություն է, որը սերնդեսերունդ փոխանցվելու է մինչեւ, որ հասնի իր հաղթանակին»,-նշել է նա ։

1