Արցախյան շարժման հիմնական նպատակը ուղիղ ու պարզ էր՝ Արցախը միավորել Մայր Հայաստանին
Գլխավոր » Լրահոս » Արցախյան շարժման հիմնական նպատակը ուղիղ ու պարզ էր՝ Արցախը միավորել Մայր Հայաստանին

Արցախյան շարժման հիմնական նպատակը ուղիղ ու պարզ էր՝ Արցախը միավորել Մայր Հայաստանին

Արցախյան շարժման 38-րդ տարեդարձին Արցախի Ազգային ժողովի պատգամավորները, հասարակական և քաղաքական գործիչները նախ հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այնուհետև օրվան նվիրված միջոցառումը շարունակվել է Արցախի ներկայացուցչությունում՝ բարձրաստիճան պաշտոնյաների, շարժման ակտիվիստների մասնակցությամբ: Արցախյան շարժման հիմնական նպատակը ուղիղ ու պարզ էր՝ Արցախը միավորել Մայր Հայաստանին։ Միջոցառման մասնակիցներն ընդգծել են, որ պայքարը այսօր շարունակվում է այդ նպատակին հասնելու համար և շարժումն ավարտված չէ:

Վերածննդի օրվա կապակցությամբ Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է՝ հանուն մեր նահատակների հիշատակի, Արցախի հազարամյակների հերոսական պատմության և մեր նախնիների երազանքների իրականացման՝ անսասան ենք պահելու Արցախի ժողովրդի միասնությունը, պահպանելու ենք մեր հազարամյակների ժառանգությունը և ապավինելու ենք մեր ժողովրդի վճռականությանը՝ հայրենի Արցախ վերադառնալու գործում:

1