Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ ու տոնական միջոցառում է տեղի ունեցել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ ու տոնական միջոցառում է տեղի ունեցել

Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ ու տոնական միջոցառում է տեղի ունեցել

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ ու տոնական միջոցառում է տեղի ունեցել Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱՀ 3-րդ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու կառավարության անդամներ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ու ԱԺ պատգամավորներ, ՀԱՍԵ թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, հոգևոր այրեր, Արցախյան շարժման ակտիվիստներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ։

Հանդիսավոր նիստը մեկնարկեց ԱՀ օրհներգով, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատագրական պայքարում անմահացած հայորդիների հիշատակը։

Ելույթներով հանդես եկան ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախյան շարժման ակտիվ անդամներ Սլավա Առուշանյանը, Համլետ Գրիգորյանը, Կամո Սաֆարյանը, Ռազմիկ Պետրոսյանը։

Տոնական միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական ու պարային կատարումներով։

1