Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Գլխավոր » Լրահոս » Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են և պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ։ Նրանք հորդորում են բանակցել և հասնել Արցախում մնացած իրենց որդիների մարմինների վերադարձին։

«Որևէ երկրում, եթե հումանիտար հարցերը չեն լուծվում, ապա այդ երկրում չենք կարող լինել անվտանգ, պաշտպանվածության զգացում չենք կարող ունենալ։ Այս ծնողներն այն մարդիկ են, որոնք մինչև վերջին օրը մնացին Արցախում, որպեսզի իրենց զավակները, ամուսինները, հայրերն ու եղբայրները կռիվ տային ադրբեջանական ասկյարների դեմ և ունեցան զոհեր։ Իրենք դուրս են եկել Արցախից այն համոզմունքով, որ կվերադառնան»,– ասաց «Համահայկական ճակատի» անդամ Ռուզաննա Ստեփանյանը։

Ծնողները նաև ստորագրահավաք են կազմակերպել և մտադիր են երթով շարժվել դեպի ԱԳՆ ու Ֆրանսիայի դեսպանատուն։

1