«Արցախյան Օրագիր». անցյալի ցավը ներկայի պահանջատիրությանը կապող կամուրջ

«Արցախյան Օրագիր» շարքը ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամների անցած ճանապարհի փաստավավեր արտացոլումն է՝ սկսած 2022-ի դեկտեմբերին Արցախի պատմական հողին դրված շրջափակման անգութ օրերից մինչև 2023-ի սեպտեմբերյան տեղահանության դաժան իրականություն։