«Արցախյան օրագիր». կոչ՝ չմոռանալու եւ չհամակերպվելու

«Արցախյան օրագիր» շարքը ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամների անցած ճանապարհի փաստավավեր արտացոլումն է՝ սկսած 2022-ի դեկտեմբերին Արցախի պատմական հողին դրված շրջափակման անգութ օրերից մինչև 2023-ի սեպտեմբերյան տեղահանության դաժան իրականություն։
«Արցախյան Օրագիր»-ն այն կամուրջն է, որ միացնում է անցյալի ցավը ներկայի պահանջատիրությանը։ «Արցախյան Օրագիր»-ն այն երիտասարդների ձայնն է, ովքեր, կորցնելով հայրենի տունը, չեն հրաժարվել իրենց արմատներից ու պայքարից, շարունակում են մնալ պահանջատեր՝ իրենց հայրենիքի և իրավունքների համար։ Նրանց պատմությունները՝ որպես անհատական ու կոլեկտիվ հիշողության մաս, վկայում են ոչ միայն անարդարության դեմ պայքարի, այլև հայ երիտասարդության կամքի ու նվիրումի մասին։
Այս շարքը կոչ է՝ չմոռանալ, չհամակերպվել ու հիշել Արցախի պատմությունը՝ որպես արդարության ու ազատության համար անավարտ պայքարի խորհրդանիշ, որովհետև հայ երիտասարդության կամքը, ինչպես երբեք, այսօր էլ մնում է անկոտրում։