Արցախյան մշակույթի օրեր՝ Երեւանում
Սեպտեմբերի 20-ին և 21-ին «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեց «Արցախյան մշակույթի օրեր» խորագիրը կրող երկօրյա ձեռնարկով։ Իրադարձության նպատակն էր ցույց տալ, որ Արախից հեռու էլ ջանք ու եռանդ չի խնայվում մեր մշակույթը պահպանելու և հանրահռչակելու գործում։
Ծրագիրը սկսվեց Արցախյան վերջին պատերազմի և Արցախի հայաթափման տարելիցին նվիրված միջոցառումներով։
Մեկնարկը տրվեց գեղանկարիչ, քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի զարմանահրաշ աշխատանքների ցուցահանդեսով։ Արցախի շրջափակման ժամանակ ծնված և գաղթի ճանապարհ անցած գործերը կարող եք վայելել մինչև սեպտեմբերի 27-ը «Թեքեյան կենտրոն»-ի ցուցասրահում(Խանջյան 50)։
Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթի մի մասը պրն․ Ասկարյանը նվիրաբերելու է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն»-ի կազմում գործող համույթների և մշակութային խմբերի պահպանմանն ու հետագա գործունեության ապահովմանը։
Երկրորդ հատվածում հյուրերը տեղափոխվեցին դահլիճ՝ վայելելու արցախյան երջ, երաժշտությունն ու պարը։
Հաջորդ օրը գեղարվեստական բովանդակությամբ էր․հյուրերի ուղադրությանը ներկայացվեց «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնի հաջողություններն ու վերջին տարիներին հրատարակած ամենաուշագրավ աշխատանքները։