Արցախյան կողմը երբեք բանակցություններից չի հրաժարվել․Արցախի նախագահը «Եռաբլուր» պանթեոնում է
Այսօր 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցն է։ «Եռաբլուր» հոսքը չի դադարում։ Արցախի ղեկավարությունը նույնպես այնտեղ է։ «Մեր Զինված ուժերը, մեր ժողովուրդն այդ հարվածն ընդունեց և այսօր մենք մեր նահատակներին հարգանքի տուրք ենք մատուցում։ Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը, և 2023 թվականին կատարվածը ես համարում եմ դրա հետևանքը»,- ասել է Արցախի Նախագահը։
Սամվել Շահրամանյանը լրագրողների հարցերին պատասխանելով, նշել է, որ Արցախը երբեք չի խուսափել Ադրբեջանի հետ բանակցելուց։ «Ոչ մեկը չէր կարող կանխատեսել, թե ելքը ինչպես կարող էր լիներ,- նշել է նա, — արցախցիները մինչեւ վերջ չեն ցանկացել լքել իրենց տները, եւ մենք բանակցում էինք ադրբեջանական կողմի հետ, որպեսզի իրավիճակը կայունանա եւ սկսենք բանակցությունները Արցախի եւ Արցախի ժողովրդի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Բայց Ադրբեջանի կողմից մենք չենք ստացել այն երաշխիքները, որ Արցախի ժողովուրդը կարողանար իր հողում անվտանգ եւ ապահով ապրեր»։
Լրագրողի հարցին, որ ՀՀ իշխող կուսակցությունը մեղադրում է Արցախի ղեկավարությանը՝ Ադրբեջանի հետ չբանակցելու եւ Արցախը հանձնելու համար, Արցախի Նախագահը չմեկնաբանեց՝ անհեթեթություններ անվանելով դրանք, նա նշեց, որ արցախյան կողմը երբեք բանակցություններից չի հրաժարվել, ոչ մի տեղ, ոչ մի պարագայում։
Ապառաժ
Մանրամասները՝ տեսանյութում․