Արցախյան հիմահարցը ՀՅԴ օրակարգում է
ՀՅԴ Արցախի ԿԿ հրավերով կազմակերպվել է ընկերային հանդիպում՝ ՀՅԴ Արցախի կառույցի անդամների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը քաղաքական իրավիճակի մասին զեկույց է ներկայացրել։ Քննարկումներ է ծավալվել առաջիկա անելիքների շուրջ։
ՀՅԴ Արցախի կառույցի անդամներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Արցախի թեմի առաջնորդի պահվածքի շուրջ և նշել, որ նրա կեցվածքն անվստահության մթնոլորտ է ձևավորել իր նկատմամբ։
Քննարկվել են նաեւ կազմակերպական հարցեր: Ներկաներին հետաքրքրող հարցից մեկը ՀՀ քաղաքացիություն ընդունելու ընթացքի մասին էր և դրա հետ կապված խնդիրների, որոնք, ըստ էության, արհեստական խոչընդոտների և անտեղի քաշքշուկի պատճառ են դառնում։
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը վերահաստատել է ՀՅԴ վճռակամությունը Արցախյան հիմնահարցի արդար լուծման ուղղությամբ տարվող պայքարին եւ ներկայացրել այդ ուղղությամբ կատարած աշխատանքները՝ ՀՅԴ տարբեր կառույցների և ԱՀ իշխանությունների միջոցով, թե ներքին և թե արտաքին ճակատում։
