Արցախում վառելիքի պակասի ճգնաժամ է. ոլորտի ներկայացուցիչները չեն խոստանում, որ կկարողանան երկար դիմանալ
Գլխավոր » Լրահոս » Արցախում վառելիքի պակասի ճգնաժամ է. ոլորտի ներկայացուցիչները չեն խոստանում, որ կկարողանան երկար դիմանալ

Արցախում վառելիքի պակասի ճգնաժամ է. ոլորտի ներկայացուցիչները չեն խոստանում, որ կկարողանան երկար դիմանալ

Արցախի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում ծագած դժվարությունները սպառնում են առավել խորացնել վառելիքի պակասից ծագած ճգնաժամը: Այս մասին ասվում է Արցախի Հանրային ՀԸ-ի պատրաստած ռեպորտաժում:

Առայժմ փորձում են ունեցած հնարավորություններն ի մի բերել՝ նվազագույն պայմաններն ապահովելու համար: Սակայն ոլորտի ներկայացուցիչները չեն խոստանում, որ կկարողանան երկար դիմանալ:

Հիշեցնենք, որ  30 օր շարունակ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները լիակատար շրջափակման մեջ են պահում Արցախի 120,000 բնակչությանը, այդ թվում` 30 հազար երեխաների: Արցախում հումանիտար աղետ է:

Մանրամասները` տեսանյութում․

1