Արցախում շարունակվում է հայկական հետքի վերացումը
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական խորհուրդն ահազանգում՝ Ադրբեջանի վարչախումբը քանդել է Ստեփանակերտի պետական թատրոնի բակում կանգնեցված Վահրամ Փափազյանի կիսանդրին։ Այս մասին է վկայում ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութը։
Ադրբեջանը շարունակում է Արցախում վանդալիզմը՝ փորձելով վերացնել հայկական հետքը, առայսօր որեւէ միջազգային կառույց չի կանգնեցնում նրան։