Արցախում օժանդակության ծրագրերը՝ ՀՅԴ Բյուրոյի անդամների և ՀՕՄ-ի Արցախի միավորի քննարկման առարկա

Դեկտեմբերի 17-ին Հայ Օգնության Միության Ստեփանակերտի գրասենյակում կայացել է հանդիպում ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Րաֆֆի Տոնապետյանի ու Հովսեփ Տեր-Գևորգյանի միջև: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը:
Արցախ այցելած ՀՅԴ Բյուրոյի անդամները վարչության անդամների հետ քննարկել են պատերազմի հետևանքով տուժած արցախցիների օժանդակության մի շարք ծրագրեր:
