Արցախում նշել են Ֆիզկուլտուրնիկի օրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախում նշել են Ֆիզկուլտուրնիկի օրը

Արցախում նշել են Ֆիզկուլտուրնիկի օրը

ֆիզկուլտուրնիկի օր

Այսօր` սեպտեմբերի 17-ին Արցախում նշել  են Ֆիզկուլտուրնիկի օրը։  Մարզական այս տոնը արդեն 10-ամյա ավանդույթներ ունի: Այդ կապակցությամբ ամեն տարի կազմակերպվում են մարզական  միջոցառումներ, մարզիկների ու մարզիչների պարգևատրման արարողություններ։ Այսօր  մարզական միջոցառումները մեկնարկել են հեծանվավազքով  «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքից: մրցաշարով։ Այնուետև Ստեփանակերտի Ստեփան  Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է  հանդիսավոր միջոցառում:   ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության կողմից   արժեքավոր նվերների  ու պարգևների են  արժանացել  սպորտի մի խումբ վետերաններ, մարզիկներ, մարզիչներ,  սպորտի բնագավառի աշխատակիցներ։ Հաջորդիվ կայացել է  աթլետիկայի մրցաշար: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են  պատվոգրերի և դրամական պարգևների։ Մարզադաշտում ցուցադրական ելույթներով են ներկայացել նաև արևելյան մարտարվեստների մարզիկներ ու  սպորտային պարերի սաները։  Մարզական միջոցառումները եզրափակվել  են մինի ֆուտբոլի մրցաշարով։

Սեպտեմբերի 17-ը պաշտոնապես Ֆիզկուլտուրնիկի օր է հայտարարվել  2010 թվականին՝  Արցախի կառավարության որոշմամբ:

Մարզական այս տոնը  1980 թվականից պաշտոնապես նշվում էր   նաև Խորհրդային միությունում:  ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ օգոստոսի երկրորդ կիրակին հայտարարվել էր  «Ֆիզկուլտուրնիկի օր»: Այն նշվում էր նաև մինչ այդ՝  1920-30 թվականներին, երբ Խորհրդային միությունում լայնորեն տարածված  էր «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսը:

1