Արցախում մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը

Հունիսի 7-ին մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը: Այս մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Քննություններ են անցկացվել աշխարհագրություն և կենսաբանություն առարկաներից, որոնք կազմակերպվել են երկու քննական կենտրոններում։ Կենսաբանություն առարկայից քննությանը մասնակցության հայտ էր ներկայացրել 103, աշխարհագրությունից՝ 8 դիմորդ: