Արցախում դիմորդների 70%-ը հաղթահարել է դրական միավորի շեմը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում դիմորդների 70%-ը հաղթահարել է դրական միավորի շեմը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

Արցախում դիմորդների 70%-ը հաղթահարել է դրական միավորի շեմը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

Արցախում ավարտվել են միասնական քննությունները: Քննությունների արդյունքների մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ԱՀ ԿԳՄ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Յուրի Քարամյանը նշեց, որ այս տարի դիմորդների թիվը 619 է, որը կրճատվել է նախորդ տարիների համեմատությամբ:

619 դիմորդներից  «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություններին մասնակցել է 323 դիմորդ, իսկ «Մաթեմատիկա» առարկայից՝ 203:

««Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրված 323 դիմորդից քննությանը դրական միավորի շեմը չի հաղթահարել 96 դիմորդ կամ մասնակիցների 29.7%-ը, իսկ «Մաթեմատիկա» առարկայի համար հայտագրված 203 դիմորդից՝ 58 դիմորդ կամ մասնակիցների 28.6%-ը»,-ասել է նա:
Յուրի Քարամյանի խոսքով նախորդ տարվա համեմատ 12%-ով կրճատվել է«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդների թիվը, իսկ 5%-ով «Մաթեմատիկա» առարկայից:

«Տոկոսային հարաբերությամբ նախորդ տարվա համեմատ բոլոր առարկաների համար արդյունքները կամ նույնն են մնացել կամ որոշ առարկաների գծով ավելի լավ արդյունքներ ենք գրանցել»,-նշել է Յուրի Քարամյանը:
Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ում բուհ ընդունվողների 46.9%-ը չի հաղթահարել «Հայոց լեզու և հայ գրականություն», իսկ 40%-ը՝ «Մաթեմատիկա» առարկայից  անցողիկ շեմը: Նշենք, որ  բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանը Aravot.am-ին տված մեկնաբանությամբ «Հայոց լեզու և  հայ գրականություն» առարկայի քննություններից ստացված պատկերը որակեց որպես Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ արդյունք:

1