Արցախում գյուղատնտեսության աջակցության ծրագրերը լրացուցիչ մոնիթորինգի կարիք ունեն․ Ռաֆայելա Բաղդասարյան
Գլխավոր » Լրահոս » Արցախում գյուղատնտեսության աջակցության ծրագրերը լրացուցիչ մոնիթորինգի կարիք ունեն․ Ռաֆայելա Բաղդասարյան

Արցախում գյուղատնտեսության աջակցության ծրագրերը լրացուցիչ մոնիթորինգի կարիք ունեն․ Ռաֆայելա Բաղդասարյան

Արցախի պետական համալսարանի ուսանողները «Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարք են պատրաստել։

Այս անգամ ներկայացնում ենք մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող Ռաֆայելա Բ

աղդասարյանի հոդվածը։

Բլոկադան տնտեսական կաթվածահար իրավիճակներից է, երբ խաթարվում են տնտեսական բոլոր օրինաչափությունները, երբ կա պահանջարկ, սակայն չկա համապատասխան առաջարկ, երբ շուկայական զարգացած տնտեսությունում անհրաժեշտ է լինում օգտագործել բարտերային հարաբերություններ:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Այսօր Արցախի շուրջ առկա է հավաքական ակտը՝ բլոկադան, որը պատերազմի մեթոդ է, կամ պատերազմի նախապատրաստման ակտ, ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում ոչ թե սպառնալիք, այլ վտանգ է ներկայացնում:Արցախի կառավարության կողմից հսկայական ջանքեր են գործադրվում, որպեսզի խուսափենք հումանիտար աղետից, ցավոք, սակայն իրավիճակը բարդանում է օրեցօր․բոլոր տեսակի ապրանքների պակաս կա, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների:

Այս պահին ԱՀ գյուղնախարարությունը և գյուղաջակցության հիմնադրամը համակարգված աշխատում են ուժերի գերլարումով, որպեսզի Հանրապետությունում պահուստային ֆոնդից տնտեսվարողներին տրամադրվող պարենամթերքը ժամանակին հավասարապես բաշխվի, հունվարի 20-ից գործում է տալոնային համակարգը: Դիզվառելիքի բացակայության պատճառով դադարեցված են գյուղատնտեսական բոլոր աշխատանքները: Եթե իրատեսական դիտարկենք հանրապետությունում առաջացած այսօրվա տնտեսական իրավիճակը, կարելի է հստակ նշել, որ գյուղատնտեսական արտադրանքների շուկայի առաջարկը ¾-ով կրճատվել է՝ ¼-ի մեջ մասնակի շարունակվում է ինչ-ինչ չափով պահպանվել կաթնամթերքի չափաբաժինը:

Ուսումնասիրելով ԱՀ տնտեսությունը ժամանակագրական հաջորդականությամբ, կարող եմ նշել արցախյան առաջին պատերազմը, դրան նախորդած շրջափակումը, ապա և ապրիլյան քառորյան ու 2022-ի 44-օրյա պատերազմները իրենց դաժան հետքն են թողել ԱՀ տնտեսության վրա: Եվ չնայած վերջին 10 տարվա ընթացքում կարծես թե տնտեսական աճի ցուցանիշները բարձր էին, և նույնիսկ երկնիշ թվով ցուցանիշներ են գրանցվել, այնուամենայնիվ, զարգացող տնտեսությամբ երկիր լինելուց շատ հեռու է եղել Արցախը:

Առաջացած խնդիրների լուծման ուղիներից առավել նախընտրելի է դիտարկել զբաղվածության հիմնահարցը: Այսօր քան երբևէ ունենք աշխատաշուկայի օպտիմալ կառավարման խնդիրը: Ներկայումս Արցախում մոտ 4100 աշխատող կորցրել են իրենց ընթացիկ աշխատատեղերը(օրինակ՝ պարենային խանութների աշխատակիցներ, միջպետական երթևեկություն իրականացնող վարորդներ և այլն), հետևաբար անհրաժեշտ է օգտագործել կարճաժամկետ վերապրոֆիլավորման սոցիալական ծրագրեր։

Հաշվի առնելով, որ այս պահին էլ բավականին զարգացած է հեռավար աշխատուժի շուկան, օրինակ՝ նպատակահարմար է պետական մակարդակով ստեղծել հարթակ՝ միավորելով օտար լեզուների տիրապետող մասնագետների՝ օնլայն պարապմունքներ, դասընթացներ, թարգմանչական գործ, սոցիալական ցանցերում գովազդային ծառայություններ իրականացնելու համար: Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմից հետո ԱՀ գյուղի և գյուղաջակցության հիմնադրամի կողմից իրականացվել են ենթարկվել մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքներն են սուբսիդավորվել, տնկիներ ու մի շարք բուսաբուծական ապրանքներ են տրամադրվել և այլն։

Բուսաբուծության ոլորտում այդ ծրագրերի շարքին է դասվում ջերմոցային տնտեսությունների զարգացումը, որը երկակի էֆեկտիվություն ունի, այն լուծում է զբաղվածության և պարենային ինքնաբավության խնդիրները: Հողատարածքների, արոտավայրերի, վարելահողերի բարելավման ծրագիր ևս ֆինանսավորվում է:

Եթե նախկինում շեշտը դրվում էր ավելի խոշոր հողատարածքների վրա, ապա հիմա օգտագործվում են նաև փոքր մակերեսով հողատարածքները: Ապաշրջափակումից հետո և հենց հիմա էլ առաջին քայլը պետք է լինի վերոհիշյալ ծրագրերի շահառուների կողմից օգտագործված միջոցների մոնիթորինգը, քանի որ այսօրվա գյուղատնտեսական ապրանքների շուկայի առաջարկը բավականին ցածր է: Խնդիրների բացահայտում պետք է կատարվի, թե ինչու նախատեսված արդյունքներին չենք հասել:

Միաժամանակ գյուղաջակցության համապատասխան դասընթացներ պետք է իրականացվեն տնտեսվարողների շրջանակում՝ նպաստելով արտադրողականության բարձրացմանը:

Ուսանող՝ Ռաֆայելա Բաղդասարյան

Արցախի պետական համալսարանի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող 

Դասախոս՝ Սուրեն Պարսյան

Արցախի պետական համալսարանի դոցենտ, տ․գ․թ․

1