Արցախում այսօր չհնչեց դպրոցական առաջին զանգը
Գլխավոր » Լրահոս » Արցախում այսօր չհնչեց դպրոցական առաջին զանգը

Արցախում այսօր չհնչեց դպրոցական առաջին զանգը

Այսօր գիտելիքի եւ դպրության օրն է։ Արցախում այն ամեն տարի դիմավորում էին մեծ ոգեւորությամբ, առաջին անգամ Արցախում դպրոցների զանգերը լուռ են։ Արցախցի հազարավոր փոքրիկներ հաճախելու են Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրների դպրոցներ, սակայն իրենց հոգում Արցախն է՝ հարազատ դպրոցը։

Շնորհավո՛ր, սիրելի դպրոցականներ, դպրությանն ու սերունդների կրթության նվիրյալներ, սիրելի ուսուցիչներ, ձեր նվիրական ավանդն անգնահատելի է Արցախում սերունդների կրթության ու դաստիրակության գործում։

Որտեղ էլ լինեք շարունակեք ձեր առաքելությունը՝ կրթելու ազգային մտածողությամբ սերունդներ, քանզի վաղվա մեր փրկության լույսը ազգային դպրոցն ու ազգային կրթությունն է։

Տեսանյութը՝ Artsakh TV-ի արխիվից

1