Արցախում ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը

Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունը անարգել շարունակվում է Արցախում։
Այս մասին տեղեկություն է տարածել Artsakh Monuments֊ը։

Անխնա ոչնչացվում է, ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորները ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։