Արցախում ավելի քան 70 տոկոսով նվազել են իրականացված հերկի և ցանքսի ցուցանիշները
Գլխավոր » Լրահոս » Արցախում ավելի քան 70 տոկոսով նվազել են իրականացված հերկի և ցանքսի ցուցանիշները

Արցախում ավելի քան 70 տոկոսով նվազել են իրականացված հերկի և ցանքսի ցուցանիշները

Արցախի վերահսկողության ներքո գտնվող վարելահողերում ընթացիկ տարվա մարտի 1-ի դրությամբ իրականացվել է 21 հազար 550,9 հեկտար հերկ,նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  75 հազար 707 հեկտարի փոխարեն: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 71,5 տոկոսով: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա մարտի 1-ի դրությամբ՝ հացահատիկային մշակաբույսերի ցանքս է իրականացվել 19 հազար 706,1 հեկտարի չափով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 69 հազար 385,6 հեկտարի փոխարեն:

Այս ցուցանիշը նվազել է 71,6 տոկոսով: Հերկի աշխատանքների մասշտաբով, առաջատարը Մարտունու շրջանն է՝ 8 հազար 40,3 հա-ով (նախորդ տարի 19 հազար 104 հա), երկրորդ տեղում Մարտակերտի շրջանը՝ 7 հազար 510,6 հա (նախորդ տարի ավելի քան 102 հազար հա), երրորդ տեղում Ասկերանի շրջանը՝ 6000 հա (նախորդ տարի 13 հազար 665 հա): Հացահատիկայինների ցանքսի ցուցանիշներով առաջին տեղում նույնպես Մարտունու շրջանն է 7 հազար 52,4 հա (նախորդ տարի 16 հազար 572,1 հա):

Վան Նովիկով

1