Արցախում աճել են պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների արժեքները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախում աճել են պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների արժեքները

Արցախում աճել են պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների արժեքները

Արցախի Հանրապետությունում 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 60 հազար 580.3 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 34 հազար 226,1 դրամ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից ցուցանիշը 1,5 տոկոսով բարձր է 2021 թվականի փետրվարի 1-ին հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ( 59 հազար 707.4 դրամ) և 3,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա մարտի 2-ի դրությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին ( 58 հազար 424,8 դրամ):

Վան Նովիկով

1