Արցախում առաջին դասարան է հաճախել 2452 աշակերտ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախում առաջին դասարան է հաճախել 2452 աշակերտ

Արցախում առաջին դասարան է հաճախել 2452 աշակերտ

2020թ. Արցախի դպրոցներում առաջին դասարան է հաճախել 2452 աշակերտ: Այս մասին «Ապառաժ»-ը տեղեկացել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանից:

Ուսումնական գործընթացը կազմակերպվել է պարետատան պահանջներին ու ցուցումներին համապատասխան: 

Նախորդ տարի առաջին դասանացիների թիվը 2385 էր:

Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանի՝ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներն այս տարի սեպտեմբերի 1-ի դրությամբ ունեն 928 առաջին դասարանցի:

Հավելենք, որ Արցախի ուսումնական հաստատություններում դասապրոցեսը սկսվել է այսօր՝ սեպտեմբերի 14-ին, իսկ սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին դասարանցիները խորհրդանշական ձևաչափում են դպրոց հաճախել:

Լուսանկարները՝ Սաթենիկ Պետրոսյանի

1