Արցախում 2023 թվականի ադրբեջանական ագրեսիային նախորդող օրերին տիրող քաղաքական իրավիճակի մասին զրույց՝ Աշոտ Դանիելյանի հետ
Գլխավոր » Լրահոս » Արցախում 2023 թվականի ադրբեջանական ագրեսիային նախորդող օրերին տիրող քաղաքական իրավիճակի մասին զրույց՝ Աշոտ Դանիելյանի հետ

Արցախում 2023 թվականի ադրբեջանական ագրեսիային նախորդող օրերին տիրող քաղաքական իրավիճակի մասին զրույց՝ Աշոտ Դանիելյանի հետ

«Երկիր Մեդիայի» եթերում Արթուր Խաչատրյանի հեղինակած «Քաղաքական զրույցներ» հաղորդաշարի վերջին հաղորդման հյուրն էր Արցախի Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այս մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում․ «Զրույցի թեման վերաբերվում էր Արցախի Հանրապետությունում 2023 թվականի ադրբեջանական ագրեսիային նախորդող օրերին տիրող քաղաքական իրավիճակին։ Հիշեցնեմ, որ պաշտոնական Երևանն Արցախի քաղաքական ուժերին մեղադրում է երկրում պետական հեղաշրջում իրականացնելու մեջ, ինչը, ըստ նրանց, ադրբեջանական հարձակման հիմք էր հանդիսացել։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժը համարում են, որ Ադրբեջանական ագրեսիայի պատճառն Արցախում նոր ղեկավարության ընտրությունն էր ու եթե նոր նախագահ ու ԱԺ նախագահ չընտրվեին Ադրբեջանը պատերազմ չէր սկսի այլ հանդարտ կշարունակեր Արցախի պաշարումը։ Ու մինչև ե՞րբ․․․

ՀՀ իշխանությունների քաղաքական ուղերձը զզվելի է իր անամոթության ու պրիմիտիվիզմի մեջ։ «Այ եթե Հայաստանում էլ իշխանություը փոխվի, կռիվ կսկսի»։ Սրանով նրանք խոստովանում են, որ իրենք են Ալիևի սրտի իշխանությունը, Ալիևը միայն իրենց հետ է հաշտ։ Սա հենց մարիոնետային պետության գաղափարն է։

ՀՀ իշխանությունների մեկ այլ անամոթ կեղծիք վերաբերում է նրան, թե արցախցիները չեն կռվել, երկիրը լուծարել ու եկել են Հայաստան։ Կարծում եմ հիշում եք այս իշխանության որոշ ներկայացուցիչների ստոր ռեպլիկները՝ մնայիք ու կռվեիք։

Իշխանությունների բոլոր թեզերին պրն․ Դանիելյանի հետ հանգամանորեն անդրադարձել ենք հաղորդման ընթացքում։ Բավականին հետաքրքիր ու ինֆորմատիվ զրույց է ստացվել»,- գրել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ ստորև․

1