«Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա գումարների վճարման գործընթացը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 27-ին

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 27-ին:
Համապատասխան գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային հաշիվներին: