«Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա՝ Արցախում նշանակված կենսաթոշակների վերաբերյալ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․ <Այն անձինք, ովքեր ընդգրկված էին «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա՝ Արցախում նշանակված կենսաթոշակների (բացի ՊԲ համակարգից), առանձին խմբերի երեխաներին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող ամենամսյա պետական նպաստների, առանձին խմբերի քաղաքացիներին տրվող ամենամսյա դրամական օգնությունների (փոխհատուցումների), սեպտեմբերի 2-ի կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնությունների՝ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա վճարացուցակներում, սակայն առ այսօր չեն ստացել համապատասխան գումարները, խնդրում ենք.
անձնագրի, ՀԾՀ-ի (սոցիալական քարտի) և քարտային հաշվի (պարզաբանում՝ ոչ թե քարտի թվերը, այլ քարտային հաշվեհամարի) լուսանկարներն ուղարկել Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջին կամ artsakhinfocentre@gmail.com էլեկտրոնային հասցեին,
կարևոր է ուղարկել այնպիսի քարտի հաշիվ, որին հնարավոր լինի փոխանցել չվճարված գումարը (ցանկալի է, օրինակ, 40+10 հազար դրամ աջակցության քարտի հաշիվը): Խնդրում ենք չուղարկել թոշակի քարտի, պետական նպաստի, սննդի քարտի տվյալներ,
եթե գումարը լիազորված անձի անունով է, ապա նաև լիազորված անձի վերոնշյալ տվյալները,
հաղորդագրությունում նշել, թե շահառուն «Արցախփոստ» ՓԲԸ-ի որ մասնաճյուղից էր ստանում գումարը (նշել գումարի չափը) և Արցախի որ բնակավայրում էր հաշվառված,
եթե շահառուն մահացել է, ուղարկել նաև մահվան վկայականի լուսանկարը,
տվյալներն ուղարկելու խնդրի դեպքում կարող եք դրանք ներկայացնել Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեով:
Տեղեկացնում ենք, որ գործընթացը կատարվում է չվճարված թոշակների և նպաստների շահառուների բանկային տվյալների նույնականացման նպատակով:
Խնդրում և հորդորում ենք հայտարարության հետ չառնչվող կամ արդեն վճարված քաղաքացիների տվյալները չուղարկել՝ գործընթացը չծանրաբեռնելու նպատակով: