Արցախից տեղահանված միայնակ տարեցներին հատկացվել է սոցիալական տուն
Գլխավոր » Լրահոս » Արցախից տեղահանված միայնակ տարեցներին հատկացվել է սոցիալական տուն

Արցախից տեղահանված միայնակ տարեցներին հատկացվել է սոցիալական տուն

Վերիշեն բնակավայրում տեղի ունեցավ սոցիալական տան բացման արարողությունը։ Ըստ Pastinfo.am-ի՝ Ամերիկյան Փարոս հիմնադրամի կողմից նվիրաբերված շենքը հատկացվել է Արցախից տեղահանված միայնակ տարեցներին։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի համար տարեցների բարեկեցությունը և նրանց համար հոգատար միջավայրի ստեղծումը առաջնահերթություն է։ Համայնքային իշխանությունները հետևողականորեն աշխատում են միայնակ տարեցների կենսապայմանների բարելավման ուղղությամբ։

Շենքի վերականգնման աշխատանքներն իրականացրել են Action Against Hunger և UNJSR միջազգային կազմակերպությունները, իսկ ամբողջական կիրականացնի ACTED կազմակերպությունը։

Սոցիալական տան կառավարումն իրականացվելու է համայնքի կողմից։ Բնակիչները կվարեն համատեղ տնտեսություն, կօգնեն միմյանց առօրյա խնդիրներում և կիսելու են կենցաղային պարտականությունները։

Այս նախաձեռնությունը ևս մեկ վկայությունն է, որ Գորիս համայնքը հետևողական քայլեր է ձեռնարկում տարեցների արժանապատիվ կյանքի պայմանների ապահովման և նրանց համայնքային կյանքին ինտեգրման ուղղությամբ։

1