Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հանրահավաք է հրավիրում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հանրահավաք է հրավիրում

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հանրահավաք է հրավիրում

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ իրազեկման գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին առ այն, որ մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը:

«Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ:

Բոլոր մտահոգ անձանց հրավիրում ենք մասնակցելու այդ հավաքին և համատեղ լուծում տալու արցախահայության ընթացիկ հիմնախնդիրներին:

Քանի որ սա նախնական հանրային ծանուցում է, Նախաձեռնությունը լրացուցիչ կերպով կտեղեկացնի, երբ Երևանի քաղաքապետից ստանա պաշտոնական պատասխանը՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Հ.Գ. կխնդրեի տարածել այս հայտարարությունը և հետևել Նախաձեռնության ֆեյսբուքյան էջին՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն

Հ.Գ2. Այս հանրահավաքը կազմակերպում է նշված նախաձեռնությունը՝ բաղկացած ավելի քան երեք տասնյակ կազմակերպություններից. ուստի, հայտարարությունն էլ բոլորի անունից է»,- գրել է նա:

1