Արցախի խորհրդարանի պատգամավորները Երևանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի խորհրդարանի պատգամավորները Երևանում

Արցախի խորհրդարանի պատգամավորները Երևանում

Աշխատանքային այցով ՀՀ-ում են գտնվում ԱՀ ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են նաև ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Արթուր Մոսիյանը և Դավիթ Իշխանյանը:

Մայիսի 4-ին պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի և ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։

Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո այցելել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին։

1