Արցախի խորհրդարանի երեք խմբակցությունները չեն մասնակցել ԱՀ ԱԺ նիստին

Հաշվի առնելով ներքին խնդիրները, մեր առջև ծառացած մարտահրավերները՝ երեք քաղաքական ուժերով հավելյալ քննարկումներ ենք ունեցել և որոշել, որ չենք մասնակցելու այսօրվա նիստին։ Այս մասին փետրվարի 23-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի սկզբնամասում հայտարարել է ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Նա հիշեցրել է, որ երեկ երեք ընդդիմադիր քաղաքական ուժերով Արցախի ներքաղաքական խնդիրների մասին հայտարարություն են հրապարակել, ինչից հետո ԱՀ ԱԺ ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Արցախի Արդարություն» խմբակցությունների անդամները հեռացել են նիստերի դահլիճից։