Արցախի վերաբերյալ իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է. Ռ. Քոչարյան
Արցախի վերաբերյալ իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է, այսօր ես իրականը տեսնում եմ միայն այս հատվածում, ասել է Քոչարյանը՝ այսօրվա ասուլիսի ընթացքում
«Աշխարհն այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ է լինելու: Այսօր միայն խոսում ենք վերադարձի իրավունքի մասին, որն իր հետևից բերելու է գույքային նաև որոշակի իրավունքներ՝ նյութական, սրանից ավել չեմ տեսնում»,-ասել է նա:
