Արցախի տոհմիկ օր՝ Ավստրալիայում
Ավստրալիայի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ կառույցի 60-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, Սիդնեյում կազմակերպվել է «Արցախի Տոհմիկ օր» միջոցառում: Նույն օրը Սիդնեյի Համազգայինի Գոլստըն քոլեջի բակում տեղադրվել է «Մենք են մեր սարերը» հուշարձանը: Այն ուղերձ է բոլորին, որ մեր ոչ նյութական ժառանգությունն ու պատմությունը կապրեն այնքան ժամանակ, քանի դեռ կան դրանց կրողները և քանի դեռ դրանք կփոխանցվեն սերունդներին:
Միջոցառմանը ներկա էին կառույցի 60-ամյակի առիթով Ավստրալիայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի եւ ուղեկից միությունների Կենտրոնական վարչությունների ներկայացուցիչներ, անդամներ, հրավիրյալներ: