Արցախի թեմի առաջնորդի պահվածքը խորը ցավ է պատճառել արցախցիներին. Իսկանդարյան
Արցախցիները Նժդեհ Իսկանդարյանի գնահատմամբ տուժել են Վրթանես սրբազանի պահվածքից:
«Արցախն իմ սրտում» հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը նախկինում ակտիվ էր, հանդիպումներ էր կազմակերպում, սակայն այժմ 180 աստիճան փոխվել է։
Նժդեհի խոսքով՝ սրբազանի պահվածքը խորը ցավ է պատճառել 100 հազարից ավելի արցախցիներին։
Կաթողիկոսն, ըստ նրա, ամուր կանգնած է արցախցիների կողքին, և իրենց մտահոգություններն արդեն հայտնել են, բայց չեն միջամտում եկեղեցու գործերին։
