Արցախի թեմի առաջնորդի եկեղեցու դեմ արշավին միանալը անընդունելի է
Գլխավոր » Քաղաքական » Արցախի թեմի առաջնորդի եկեղեցու դեմ արշավին միանալը անընդունելի է

Արցախի թեմի առաջնորդի եկեղեցու դեմ արշավին միանալը անընդունելի է

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը, որ եկեղեցու դեմ արշավում միացել է Նիկոլ Փաշինյանին։

Aysor.am-ն Բալասանյանից հետաքրքրվել է՝ միանո՞ւմ է այն արցախցիներին, ովքեր նամակով դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին՝ պահանջելով, որ նա այլևս չլինի Արցախի թեմի առաջնորդը։

«Հայտարարությունն արվել է, բոլորն էլ միացել են»,- նշեց նա։

Հարցին՝ Դուք կոնկրետ միացե՞լ եք՝ Բալասանյանն արձագանքեց. «Այդ հայտարարությունն արվել է բոլորի անունից»։

Արցախի ԱԽ նախկին քարտուղարի համար նորմալ չէ, որ Արցախի թեմի առաջնորդը եկեղեցու դեմ արշավում Նիկոլ Փաշինյանին է միացել։

Հետաքրքրվեցինք՝ փորձե՞լ է խոսել Վրթանես Աբրահամյանի հետ՝ Բալասանյանն ասաց, որ չի կարողացել կապ հաստատել նրա հետ։

«Ծանր է այս ամենը, շատ վատ եմ գնահատում, չի կարելի»,- հավելեց Վիտալի Բալասանյանը։

1