Արցախի թեմի առաջնորդը հեռացվել է
NEWS.am-ի տեղեկություններով՝ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից կաթողիկոսի որոշմամբ հեռացվել են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը
Հեռացվածներին կփոխարինեն Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը
