Արցախի թեմը հրավիրում է արցախցիերին՝ մասնակցելու Սուրբ Պատարագին
Կիրակի օրը՝ հունիսի 22-ին, հավատքի և նվիրվածության ուխտի օրը Արցախի թեմը հրավիրում է արցախցիերին, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցելու Սուրբ Պատարագին։
2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն.Ս.Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ և կիրակի օրը՝ հունիսի 22-ին Սուրբ Էջմիածնում մատուցվելու է Սուրբ Պատարագ։
