Արցախի թեմը հանուն Արցախ աշխարհի խաղաղության հրավիրում է բոլորին միասնական աղոթքի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը մեր երկրի անվտանգությամբ մտահոգ դիմում է արցախցիներին ապաշխարության կոչով:
Այս իրավիճակից միայն Աստված կարող է մեզ դուրս բերել. «Դարձեք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի Ձեզ», — ասում է Աստված: Այս նպատակով ապրիլի 2-ին ժամը 17:00-ին Արցախի թեմը հանուն Արցախ աշխարհի խաղաղության հրավիրում է բոլորին միասնական աղոթքի` Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում և մյուս համայնքների բոլոր գործող եկեղեցիներում: Բոլորի աղոթական ներկայությունը ցանկալի է. ֆիզիկապես մասնակցել չկարողանալու պարագային խնդրում ենք միանալ ընդհանրական աղոթքին մտքով և հոգով։
Արցախի թեմը կոչ է անում մեր ժողովրդին զինվել ամուր հավատով և համբերությամբ` այս դժվարությունների պահին անդրադառնալով մեր ապրած կյանքին ու Աստծո հետ ունեցած մեր հարաբերություններին։ Մշտապես ուշադրություն դարձնելով հոգևոր իրականությանը՝ մասնակցել եկեղեցածիսական արարողություններին և զարկ տալ սեփական հոգևոր զարթոնքին:Մեր կարգախոսն է. «Այն ինչը հնարավոր չէ մարդկանց համար, հնարավոր է Աստծու համար»: ♰Աստված թո՛ղ պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը…
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմ