Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի․ Սեյրան Օհանյան

«Եթե Արցախի ճակատագրի մասին ենք խոսում, նշանակում է, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի, Արցախի բոլոր պետական ինստիտուտները պետք է գործեն, իսկ այդ գործելու միակ վայրը, որտե՞ղ կարող է լինել, եթե ոչ՝ Մայր Հայաստանում։ Դա որևէ վտանգ չի կարող ներկայացնել ՀՀ անվտանգության համար, ինչը կեղծ խոսքեր են, որ ՀՀ իշխանությունները խոսում են դրա մասին»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
yerkir.am