Արցախի սկաուտներն այցելել են Դիլիջան
Հոկտեմբերի 13-ին ՀՄԸՄ-ի Արցախի սկաուտները Հայաստանի պատմական վայրերը բացահայտելու նպատակով արշավ էին կազմակերպել դեպի Տավուշի մարզ։ Նրանք ծանոթացել են Դիլիջանի պատմությանը, փորձել բնության օգնությամբ կողմնորոշվել տեղանքում։ Այցելել Հաղարծին վանքը եւ օրհնություն ստացել։
Արշավին միացել էին նաև սկաուտների ծնողները, որոնց ներկայացվել է ՀՄԸՄ-ի պատմությունը եւ առաքելությունը։