Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են
Գլխավոր » Լրահոս » Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են

Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են

Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են՝ դառնալով մշակութային հիշողության պահպանման կենդանի վկայություն։ Այդ մասին հայտնում է <Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն> ՀԿ-ն։

TUMO-ի կողմից ստեղծված Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը՝ Armenian Cultural Heritage Institute միացել է «ՄԵՆՔ ԿԱՆՔ» կրթամշակութային նախաձեռնությանը և դրա շրջանակում ներկայացնելու է Արցախի մշակութային ժառանգության թվայնացման իր կարևոր ծրագիրը։

Այս նախաձեռնության շնորհիվ այցելուները կարող են վիրտուալ իրականության միջոցով կրկին «ներկա լինել» Արցախի պատմամշակութային վայրերում, վերապրել այդ տարածքների շունչը և բացահայտել դրանց պատմությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ։

Ծրագիրը ոչ միայն փաստագրում է պատմական ժառանգությունը, այլև ստեղծում է մշակութային հիշողության պահպանման նոր հարթակ՝ ապահովելով դրա հասանելիությունն ու փոխանցումը գալիք սերունդներին։

Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ից
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Սա վկայություն է, որ մշակույթը կարող է ապրել և պահպանվել ոչ միայն ֆիզիկական, այլև թվային տարածքում՝ շարունակելով պատմել իր մասին՝ անկախ ժամանակից և տարածությունից։

1