Արցախի սահմանին հակառակորդը 60 մմ-ոց ականանետեր է կիրառել
Գլխավոր » Լրահոս » Արցախի սահմանին հակառակորդը 60 մմ-ոց ականանետեր է կիրառել

Արցախի սահմանին հակառակորդը 60 մմ-ոց ականանետեր է կիրառել

Ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:

Միջադեպի արդյունքում ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:

Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Հարկ ենք համարում նշել, որ սա 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: Միաժանակ հավելենք, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից:

Այս պահի դրությամբ առաջնային գծում իրավիճակը հանգիստ է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ

1