Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման
Գլխավոր » Լրահոս » Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5 ու կես տարի ժամկետով: Հունվարի 15–ին Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել:

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։

Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

1