Արցախի պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ
Գլխավոր » Լրահոս » Արցախի պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ

Արցախի պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ

Սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:

Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

Արցախի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադամ Շիֆին՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած բարեկամական վերաբերմունքի, ինչպես նաև Արցախին մշտապես սատարելու համար և ընգծել, որ Արցախում բարձր են գնահատում կոնգրեսական Շիֆի և նրա գործընկերների անձնվեր պայքարը հանուն արցախահայության օրինական իրավունքների պաշտպանության:

nkr.am

1