Արցախի պատվիրակությունը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է
Գլխավոր » Լրահոս » Արցախի պատվիրակությունը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

Արցախի պատվիրակությունը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

Սեպտեմբերի 15-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության  դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ։

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը և հայոց եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նույն օրը ԱրցախԻ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ։ Քննարկվել է հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող թեմաների լայն շրջանակ։
Նախարարը բարձր է  գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերն  Արցախի զարգացման ու Արցախի ժողովրդի շահերի առաջմղման գործում։

Հանդիպումներին մասնակցել է ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

1