Արցախի օրակարգը Հայ դատի սեղանին է․Գեւ Իսկաջյան
Գլխավոր » Սփյուռք » Արցախի օրակարգը Հայ դատի սեղանին է․Գեւ Իսկաջյան

Արցախի օրակարգը Հայ դատի սեղանին է․Գեւ Իսկաջյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները առցանց քննարկում են ունեցել Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի համայնքային հարցերի պատասխանատու Գեւ Իսկաջյանի հետ։

Խորհրդի անդամ Արտակ Բեգլարյանը կարեւորել է Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու, հայ պատանդների ազատ արձակման եւ ցեղասպանության դատապարտման ուղղությամբ իրականացվող Հայ դատի գրասենյակների աշխատանքները։ Նա ԱՄՆ Հայ դատի ներկայացուցչին է ներկայացրել Արցախի ժողովրդի պահանջները, ակնկալիքներն ու խորհրդի առաջիկա քայլերը։

Գեւ Իսկաջյանը կարեւորել է Արցախի ժողովրդի համախմբված պայքարը՝ սեփական իրավունքների պաշտպանության համար։ Նա նշել է, որ Արցախի օրակարգը Հայ դատի սեղանին է եւ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակներն ու հանձնախմբերը շարունակում են միջազգային ասպարեզում բարձրաձայլնել Արցախի ժողովրդի ձայնը։ Նա կարեւորել է համախմբումը եւ Սփյուռքի աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդին եւ նրա իրավունքների համար պայքարին։

Քննարկմանը ներկա էին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներ, ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչներ։

Ապառաժ

1