Արցախի նախագահն ու պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը
Գլխավոր » Լրահոս » Արցախի նախագահն ու պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը

Արցախի նախագահն ու պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ մի խումբ անդամների` կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը, դրա հանգուցալուծմանն ուղղված քայլերն ու հետագա անելիքները:

Հանդիպման վերջում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

1