Արցախի նախագահի ճեպազրույցին հաջորդող օրերին կրկին հետաքրքրություն ներկայացրեց արդեն իսկ առգրավված, խուզարկված և վերադարձված մեքենան․ Ռոման Երիցյան
Գլխավոր » Լրահոս » Արցախի նախագահի ճեպազրույցին հաջորդող օրերին կրկին հետաքրքրություն ներկայացրեց արդեն իսկ առգրավված, խուզարկված և վերադարձված մեքենան․ Ռոման Երիցյան

Արցախի նախագահի ճեպազրույցին հաջորդող օրերին կրկին հետաքրքրություն ներկայացրեց արդեն իսկ առգրավված, խուզարկված և վերադարձված մեքենան․ Ռոման Երիցյան

ِՓաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով նախօրեին ԱՀ Ներկայացուցչությունում տեղի ունեցածին՝ նշել է․

«ՀՀ քննչական կոմիտեի խոսնակը հայտարարում է՝ իբր Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենայի առգրավումը քաղաքական ենթատեքստ չունի։ Հավելում է, որ մեքենան քրեական վարույթի համար ներկայացնում էր որոշակի հետաքրքրություն, ինչն էլ առգրավման պատճառ էր դարձել։

Այս անձը կարծես թե մոռանում է, որ այդ նույն ավտոմեքենան նույն վարույթի շրջանակում արդեն առգրավել, խուզարկել և քննությանը հետաքրքրող որևէ տվյալ չհայտնաբերելու հիմքով վերադարձրել էին։

Անիմաստ հայտարարությունների փոխարեն, խոսնակը լավ կլիներ՝ պարզաբաներ, թե դեպքից 4-5 ամիս անց կամ Արցախի նախագահի ճեպազրույցին հաջորդող օրերին ինչու հետաքրքրություն ներկայացրեց արդեն իսկ առգրավված, խուզարկված և վերադարձված մեքենան։ Մեքենա, որում քննությանը հետաքրքրող որևէ տվյալ կարծես չէր հայտնաբերվել։

Թե բա, մեքենան վարվում էր հետախուզման մեջ գտնվող համարանիշով։ Նախ՝ դա ի՞նչ կապ ունի թմրանյութ իրացնելու վարույթի հետ։ Երկրորդ՝ չհաշվառված համարանիշով մեքենա վարելը երբվանի՞ց է հանցանք որակվում։ Երրորդ՝ այդ նույն չհաշվառված համարանիշը ո՞վ կամ ո՞ր մարմինն էր տվել։ Բա այն ժամանակ ինչո՞ւ չէիք նման հիմարություններից խոսում։ Չորրորդ՝ մոռացե՞լ եք, որ այդ համարանիշը 4 ամիս առաջ առգրավել էիք։

Այ խոսնակ ջան, ձեր առջև դրված քրեական դատավարության օրենսգրքով բնակարան համարվող տարածքից (ծառայողական շինությանը հարակից տարածք, որն ընդգկված է սեփականության վկայականում) առգրավման համար դատարանի որոշում չի՞ պահանջվում։ Պաշտպանության իրավունք, առգրավման արձանագրություն, արձանագրությանը ծանոթանալու իրավունք, մասնակիցների ստորագրություն և այլն, այսպիսի հասկացությունների մասին երբևէ լսե՞լ եք։

Մեկ էլ, որ ժամանակ ունենաք, կհիշեցնեք էլի՝ այդ երբվանից եք նման գործերով դիմակավորված անձանց միջոցով դարպաս ջարդում ու մեքենա առգրավում, բայց արցախցիների նկատմամբ սպանության փորձ գործած և նրանց գանգոսկրերը կոտրած անձին ձերբակալելու փոխարեն գործընկերոջ հարսանիքը տոնում։

Մի’ ստիպեք՝ հրապարակեմ ձեր կոմիտեի նախագահի հայտարարությունները Արցախի նախագահի հետ խոսակցության ընթացքում։ Որ ասում էր՝ բա ինձ սխալ են զեկուցել, ինքնագլուխ որոշումներ են կայացրել, տեղյակ չէի ոչնչից, ես ասել էի՝ այս վարույթը քաղաքապետների վարույթներին կցեն և այլն»։

1