Արցախի մտավորականները կարծիքներ են փոխանակել ստեղծված իրավիճակի և դրանք հաղթահարելու ուղիների մասին
Հունիսի 3-ին Արցախի խորհրդարանում ներկայացված հինգ քաղաքական ուժերի նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում կայացել է հանդիպում Արցախի մտավորականության մի խումբ ներկայացուցիչների հետ: Հրավիրյալները Արցախում գործող համալսարանական, գիտական շրջանակներից էին, ստեղծագործական միություններից` դասախոսներ, հասարակական գործիչներ: Քննարկման նպատակը 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում հասարակության տարբեր շրջանակների կարծիքներն ու առաջարկներն ի մի բերելն ու հանրային-քաղաքական տրամադրությունների ճիշտ ուղղորդումն էր:
Լսելով ներկաների կողմից հնչեցված տեսակետներն ու մտահոգությունները՝ քննարկումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ներգրավելով նոր շրջանակների: