Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը շարունակելու է տեսանելի դարձնել մեր ժողովրդի ինքնության անբաժանելի շերտերը
Գլխավոր » Լրահոս » Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը շարունակելու է տեսանելի դարձնել մեր ժողովրդի ինքնության անբաժանելի շերտերը

Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը շարունակելու է տեսանելի դարձնել մեր ժողովրդի ինքնության անբաժանելի շերտերը

Անցած շաբաթ օրը «Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն ներկայացավ Դիլիջանում կայացած Հայ-Վրացական խոհարարական մշակութային փառատոնին։

Փառատոնի ընթացքում Արցախին տրամադրված 12 տաղավարներում ներկայացվեցին արցախցի արվեստագետների և արհեստավորների ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ ու արվեստի գործեր։ Մեր այցելուներին անմիջապես գրավեց նաև արցախյան խոհանոցի խորհրդանիշը՝ Ժենգյալով հացը, որը դարձավ փառատոնի ամենասիրելի համային կանգառներից մեկը։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում փառատոնի կազմակերպիչներին, ովքեր առանց վարձավճարի տրամադրած տաղավարների միջոցով հնարավորություն տվեցին Արցախը լիարժեք ներկայացնել միջազգային հարթակում։

Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը շարունակելու է շունչ տալ ու տեսանելի դարձնել մեր ժողովրդի ինքնության անբաժանելի շերտերը։

1