Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է Ադրբեջանի ԿԸՀ-ի հայտարարությանը
Գլխավոր » Լրահոս » Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է Ադրբեջանի ԿԸՀ-ի հայտարարությանը

Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է Ադրբեջանի ԿԸՀ-ի հայտարարությանը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին:

«Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Արտակ Բեգլարյանը:

2020-ի ապրիլին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին:

168.am

1